Բրազիլիայում, G20-ի շրջանակներում, երեկ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը։
Anadolu գործակալության փոխանցմամբ, Ֆիդանը և Բլինքենը քննարկել են երկկողմ կապերը, ինչպես նաև հնարավոր քայլերը` Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» հրադադար ապահովելու համար։
NTV-ն նշում է, որ Ռիո դե Ժանեյրոյում, G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում, քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, տարածաշրջանային այլ հարցեր:
Ըստ աղբյուրների՝ Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը խոսել են նաև առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի այցերի ժամանակացույցի մասին։