Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հաղորդում է վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ Փաշինյանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Փաշինյանը Փարիզում կհանդիպի նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Հայկական կողմը նշում է, որ այսօր երեկոյան Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Վարչապետը Փարիզում էր նաև նոյեմբերին՝ մասնակցելու «Խաղաղության 6-րդ համաժողովին»:

Տես նաև այստեղ

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG