Բաքուն Փարիզին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ և կոչ անում դադարեցնել այդ քայլերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի հայտարարությունը հնչում է ի պատասխան Փարիզի քննադատությանը․ Ֆրանսիայի կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը «կամայական» է։
«Այս անհիմն հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ևս մեկ փորձ է»,- հայտարարել է Հաջիզադեն։
Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը սրվել է անցած ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետների։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակիցների։