Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում այսօր առաջին անգամ մեկնել է Բրյուսել։
Ըստ վրացական կողմի՝ Կոբախիձեն կմասնակցի ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, ապա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ինչպես նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելի հետ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։
Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հետ և կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։
Եվրոպական խորհուրդը անցած տարեվերջին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհեց։