Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վալերի Զալուժնիին Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռացնելուց հետո նրան Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։
Զալուժնին այդ բարձր պարգևին է արժանացել «երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ակնառու ձեռքբերումների համար», - նշում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ նախկին բարձրաստիճան զինվորականը պարգևատրվել է նաև Ոսկե աստղի շքանշանով։
Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհվել նաև պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովին։