Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը բացեց բոլորովին մի նոր քննարկում՝ հա՞յ ժողովուրդ, թե՞ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։
«Ոչ մեկը չի խանգարում, որ հայ ժողովուրդը լինի Հայաստանի ժողովուրդ, որովհետև Հայաստանում գործում է և շարունակելու է գործել երկքաղաքացիություն։ Ով իրեն նույնականացնում է էդ ինքնության հետ, ոչ մի սահմանափակում չկա, որ դիմի և ստանա ՀՀ քաղաքացի, որպեսզի մենք էդ դիլեմայից էլ ... ասենք, այո, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», - հայտարարեց նա։