Իսրայելն արդեն նոր պաշտպանության նախարար ունի. Յոավ Գալանտին փոխարինել է Իսրայել Կացը։ Նա զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը։
Գեդեոն Սաարին էլ նշանակվել է արտաքին գործերի նախարար։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ պաշտոնանկ արեց Գալանտին՝ պատճառաբանելով «էական հակասությունները» և «վստահության ճգնաժամը»։
Գալանտի պաշտոնանկությունից հետո Իսրայելում ցուցարարները փակել են մայրուղիները և կրակ վառել ճանապարհների երկայնքով, հայտնել է ոստիկանությունը:
Պաշտպանության նորանշանակ նախարար Կացը խոստացել է վերադարձնել իսրայելցի պատանդներին Գազայից և ոչնչացնել արմատական «Համաս»-ն ու «Հեզբոլա»-ն: Առաջին ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից։ Նահանգները «Հեզբոլա»-ն էլ է ահաբեկչական կառույց ճանաչել, իսկ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ներառել իր սև ցուցակում և ոչ քաղաքական կուսակցությունը։