Մատչելիության հղումներ

«Տերտերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել». Ադրբեջանի դատախազություն


Տերտերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Կառույցն այդ փաստով հետաքննություն է սկսել։

Երկու շաբաթ առաջ Բաքուն կրկին նմանատիպ դեպքի մասին էր հաղորդել, ինչից հետո պահանջել Երևանից հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։

Հայաստանի արտգործնախարարը հայտնեց՝ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։

Երևանն ապա հայտնեց, որ պատրաստվում է առաջիկա օրերին Բաքվին հանձնել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ դրանք ի հայտ էին եկել ԼՂ նախկին զինծառայողների շրջանում վերսկսված հարցումների արդյունքում։

Ադրբեջանական կողմը, սակայն, այս հայտարարությանը կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, թե դա վկայում է, որ Երևանը նպատակ չունի ներդրում ունենալ հումանիտար գործընթացում։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։

Իր հերթին Երևանն էլ մեղադրեց Բաքվին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու համար։

XS
SM
MD
LG