Մատչելիության հղումներ

Ամերիկացիները հարվածներ են հասցրել Եմենում հութիների հրթիռներին


ԱՄՆ մարտական ինքնաթիռն օդ է բարձրանում հութիներին հարվածներ հասցնելու համար, հունվար, 2024թ.
ԱՄՆ մարտական ինքնաթիռն օդ է բարձրանում հութիներին հարվածներ հասցնելու համար, հունվար, 2024թ.

Ամերիկյան զինուժը ևս մեկ հարված է հասցրել Եմենի տարածքին՝ թիրախավորելով «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վեց հականավային հրթիռները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Սանաայի ժամանակով մոտավորապես ժամը 19:20-ին, CENTCOM-ի ուժերը, ինքնապաշտպանության նպատակով, խոցել են հութիների վեց հականավային թևավոր հրթիռներ, որոնք պետք է արձակվեին Կարմիր ծովում նավերի ուղղությամբ», - ասվում է X-ում հրապարակված CENTCOM-ի հաղորդագրությունում:

Ըստ ԱՄՆ բանակի, թևավոր հրթիռները հայտնաբերվել են հութիների կողմից վերահսկվող տարածքում: Ամերիկացիները համոզվել են, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի համար ու ոչնչացրել են:

Քիչ առաջ ամերիկացիներն օրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն են հասցրել հութիներին: Դրա թիրախների և հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան:

XS
SM
MD
LG