Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որն առաջին միջոցառումն է այդ կառույցում 2024 թվականին Հայաստանի նախագահության շրջանակում։
Ղազախստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն՝ նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով մեկնում է Ալմաթի՝ այդ նիստին և Digital Almaty 2024 թվային ֆորումին մասնակցելու համար։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: