Պետք է այնպիսի բանակ ձևավորենք, որն անվտանգություն կերաշխավորի և իր հզորությամբ կամպրապնդի երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մենք իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի բանակը նորից ուղղի իր մեջքը։ <> Իրականացնում ենք ամեն ինչ հանուն կրթված ու մարտունակ և մեր անվտանգությունն ապահովող բանակ ունենալու», - նշեց նա։
Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։