Միացյալ Նահանգներն արժևորում է Հայաստանի զինված ուժերի հետ ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը, ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
«Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության», - նշել է դեսպանությունը։
Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։