Մատչելիության հղումներ

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանում սպասվող ընտրություններից հետո հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա։

«Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG