Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Նյու Յորք, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունը՝ լրատվամիջոցը նշում է, որ Ֆիդանը կմասնակցի Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։
Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 23-ին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։