Մատչելիության հղումներ

Բաքուն խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը. Կոստանյան


Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօրվա հանդիպմանը Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած «ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարությունների վրա», հաղորդում է ԱԳՆ-ն։

Վահան Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերման հրամայականը։

Վահան Կոստանյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջև:

Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ կրկին պահանջել է «Զանգեզուրի միջանցք», խոսել ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդել, թե 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժել միջազգային երաշխավորի հայկական առաջարկը, ասել, որ համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնել:

XS
SM
MD
LG