Մատչելիության հղումներ

Ալիևի հայտարարությունները հակասում են բանակցությունների տրամաբանությանը. փոխարտգործնախարարը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, կառույցի հետ ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ, փոխանցում են ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը:

Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։

Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին պահանջել է «Զանգեզուրի միջանցք», խոսել ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդել, թե 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժել միջազգային երաշխավորի հայկական առաջարկը, ասել, որ համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG