Մատչելիության հղումներ

«Գնացեք, օրենսդրական կարգավորում արեք և արգելեք զինծառայողներին խաղադրույքներ կատարել». Փաշինյան 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, ասաց, որ պատճառները խորքային են։

«Նախարարի հետ խոսել եմ և ասել եմ՝ գնացեք, օրենսդրական կարգավորում արեք և արգելեք զինծառայողներին խաղադրույքներ կատարել։ Երբ մարդն ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո պարտքատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե մեր պատասխանատվությունն է, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծումներ տանք», - ասաց նա։

«Կամ երբ զանգում են, ասում են՝ սեղանը գցած է, մեր երեխուն ոնց ուզում եք, բերեք, հասցրեք, և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք էս բաների հետ, պետք է խոսենք էս բաների մասին», - հավելեց վարչապետը։

Այս տարվա ընթացքում բանակում մահվան արդեն երրորդ դեպքն է գրանցվել ոչ մարտական պայմաններում։ Մի զինծառայողի մահ ինքնասպանություն է որակվել, մյուսինը՝ սպանություն։

XS
SM
MD
LG