Մատչելիության հղումներ

Սա չի կարող չունենալ պատասխանատուներ. Պապիկյանը զինվորի մահվան պատճառներին է անդրադարձել


Այսօր խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ճանապարհին զոհված Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։

Նախարարը նախ նշեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների արդյունքում։ Ամեն դեպքում Պապիկյանն ընդգծեց, որ վերջին 10 օրերին շատ բարդ եղանակային պայմաններ են լեռնային հատվածներում։

«Այս պահին ունենք 200 ավելի դժվարամատչելի դիրքերի, ըստ էության, փակ դիրքեր՝ բքի և ձյան պատճառով։ Շատ կարևոր է նշել, որ մենք գործ ունենք վերջին 3 տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են մեզ հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահոսքերի ուղղություններ։ Իհարկե, այս խնդրի, դիպվածի հիմքում կա նաև պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ։ Ես անուններ և պաշտոններ, բնականաբար, չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ, որևէ տեղաշարժ չիրականացնել», - նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանը հավելեց նաև. - «Կա վարկած այս դեպքի հետ կապված, ու այդ վարկածը բավական հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Եվ պետք է հորդորեմ նաև մեր քաղաքացիներին, զինծառայողների հարազատներին զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից։ Եղել է այնպես, որ մի խումբ, հատուկ տեխնիկայի միջոցով գնացել են ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահոսքի բերումով եղել է այն, ինչ եղել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG