Հունվարի 2-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքում։ Հիմնական թիրախները Խարկովն ու Կիևն էին։
Կիևի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում տուժել է առնվազն 16 հոգի, ենթադրվում է, որ Պոդոլսկի շրջանում խոցվել է քաղաքացիական ենթակառուցվածք, գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումներ։
Խարկովում հաղորդվում է մի քանի բնակելի շենքերի ավերածությունների մասին, հայտնի է մեկ զոհի և առնվազն 20 վիրավորի մասին։
Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Կինժալ» հրթիռներով։