Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է անցած տարվա հուլիսին Լաչինի միջանցքում գտնվող ադրբեջանական անցակետում գերևարված Վագիֆ Խաչատրյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը։
Նոյեմբերին Բաքվի դատարանը Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 1991 թվականի ձմռանը Լեռնային Ղարաբաղի Մեշալի (Լեսնոյ) գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասնակցության համար։
Խաչատրյանն իր մեղքը չի ընդունել՝ նշելով, որ Մեշալիում ծավալված մարտերին ընդհանրապես չի մասնակցել։