Նախագահ Վահագն Խաչատրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Ըստ նախագահականի՝ Խաչատրյանը Դավոսում մի շարք գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպումներ կունենա։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: