Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ավելի քան 1 միլիոն հրետանային արկ


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը զենքի ցուցահանդեսում, Փհենյան, 27-ը հուլիսի, 2023թ.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը զենքի ցուցահանդեսում, Փհենյան, 27-ը հուլիսի, 2023թ.

Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ավելի քան 1 միլիոն հրետանային արկ: Այդ զինամթերքը նախատեսված է Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Այդ մասին այսօր հայտնել է Reuters լրատվական գործակալությունը, որը հղում է անում հարավկորեական հետախուզության աղբյուրներին։

Ըստ Սեուլի հայթայթած տեղեկությունների, ԿԺԴՀ-ն նաև զինամթերքի օգտագործման հարցով խորհրդական է նշանակել Ռուսաստանում։

Ենթադրվում է, որ Փհենյանն ունի խորհրդային դարաշրջանում արտադրված չափանիշների հետ համեմատելի հրետանային արկերի և հրթիռների ամենամեծ պաշարներից մեկն աշխարհում:

Հոկտեմբերին Սպիտակ տունը հայտնել է, որ Փհենյանը Ռուսաստան է ուղարկել 1000 կոնտեյներ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Գործարքը կարող է հարյուրավոր միլիոններ կամ նույնիսկ միլիարդներ ավելացնել Հյուսիսային Կորեայի բյուջե, ինչը Փհենյանին կընձեռի համաշխարհային շուկաներում անհրաժեշտ ապրանքներ գնելու հնարավորություն:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Կիմ Չեն Ընին օգնել ռազմական արբանյակ ուղեծիր դուրս բերելու հարցում: Ըստ Հարավային Կորեայի հետախուզության, Հյուսիսային Կորեան գտնվում է արբանյակի արձակման նախապատրաստման վերջին փուլում:

Այդ արբանյակը կօգտագործվի հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռների կառավարման համար:

XS
SM
MD
LG