Վաղը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Նույն օրը կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում այցի վերաբերյալ այլ մանրամասներ նշված չեն: