Մատչելիության հղումներ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերը:

ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաների շուրջ:

Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նախօրեին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG