Մեկնարկել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստան։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ, հայտնում են ՊՆ-ից։