Այսօր առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հաղորդագրությունում։