Իսրայելի բանակը այսօր տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով դեսանտային բրիգադի գործողությունները Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում։ Ըստ հաղորդագրության՝ բրիգադը կենտրոնանում է ենթակառուցվածքների և ստորգետնյա թունելների ոչնչացման վրա։
Ավելի վաղ բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ զինվորականները ընդլայնել են գործողությունները Խան Յունիսում, որը նա ներկայացրել է որպես «Համաս»-ի հիմնական կենտրոն։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Իսրայելի բանակը նաև ցուցադրել է Գազայի հատվածի վրա տանկերից և այլ զենքերից կատարվող հրետակոծություններ։