Մատչելիության հղումներ

Արդեն ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, որոնք նպաստելու են ԶՈՒ մարտունակության բարձրացմանը. Պապիկյան


Արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, Զինված ուժերի մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ:

2023 թվականի ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին նվիրված նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները, ասված է ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG