Մատչելիության հղումներ

ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցեր


Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առանձնազրույց է ունեցել Կիպրոսի իր գործընկերոջ՝ Միխալիս Յորղալասի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:

Հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG