Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահի ընտրություններում առաջին անգամ կկիրառվի առցանց քվեարկություն


ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, արխիվ
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում առաջին անգամ կկիրառվի ՀԷՔ-ը՝ հեռավար էլեկտրոնային քվեարկութունը:

ՌԴ 29 շրջանների բնակիչներ կկարողանան առցանց քվեարկել 2024 թվականի մարտի 15-ից 17-ը նախատեսված ընտրություններում: Այդ որոշումն այսօր կայացվել է Ռուսաստանի ԿԸՀ նիստում։

«Որոշումն ընդունված է», - ազդարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

ՀԷՔ-ի համակարգը կօգտագործվի Մոսկվայում, Արխանգելսկում, Բելգորոդում, Վլադիմիրում, Վորոնեժում, Կալինինգրադում, Կալուգայում, Կուրսկում, ևս մի շարք քաղաքներում ու մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG