Փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում ուկրաինացի ու ռուսաստանցի գերիները առաջին անգամ նամակներ ու ծանրոցներ են ստացել իրենց հարազատներից, սոցցանցում գրել են Ուկրաինայի և Ռուսաստանի օմբուդսմեններ Դմիտրի Լուբինեցը և Տատյանա Մոսկալկովան։
Ռազմագերիների հարցերով ուկրաինական կոորդինացիոն շտաբը ուրբաթ օրը հաղորդել է, որ Կարմիր խաչի օգնությամբ ուկրաինացի զոհված 66 զինծառայողների մասունքներ են վերադարձվել ուկրաինական կողմին։