Ռուսաստանը և Ուկրաինան այսօր ռազմագերիների փոխանակում են իրականացրել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, տուն է վերադարձել 82 գերեվարված ռուսաստանցի զինծառայող:
«Նրանց կփոխադրեն Մոսկվա՝ համապատասխան բուժհաստատություններում բուժում ստանալու և վերականգնվելու համար», - հայտնել է ՌԴ ՊՆ մամլո վարչությունը:
Ուկրաինա 140 ռազմագերիներ են վերադարձել: Նրանցից 82-ը զինված ուժերի զինծառայողներ են, 15-ը՝ տարածքային ինքնապաշտպանությունից, 22-ը՝ Ուկրաինայի ազգային գվարդիայից, 11-ը՝ նավատորմից, և 10-ը՝ սահմանապահ ծառայությունից:
Զինծառայողների հարցերով Ուկրաինայի հանձնակատար Ալենա Վերբիցկայան երեկ ասել է, որ Ռուսաստանում պահվում են մոտ 3400 ուկրաինացի ռազմագերիներ: