Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին ԱՊՀ երկրներից սպասում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը տեսաուղերձում, որը հասցեագրված է Մոսկվա ժամանած ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին:
Վլադիմիր Պուտինն այդ ուղերձում նաև խնդրել է ԱՊՀ լիդերներին փոխանցել իր ջերմ ողջույնները: