Մատչելիության հղումներ

Հակամարտության սկզբից ի վեր Իսրայելն առաջին անգամ բացել է Գազայի հատվածի հետ անցակետը


Գազայի հատվածում հակամարտությունը սկսելուց ի վեր առաջին անգամ Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների համար բացել է Քերեմ Շալոմ անցակետը, հայտնում է The Times of Israel-ը։

Այս անցակետը գտնվում է Իսրայելի և Գազայի հատվածի վարչական սահմանին։

Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ այս որոշումը վերաբերում է միայն Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, այլ ոչ թե ՄԱԿ-ից։

Թե որքան ժամանակ բաց կմնա այս անցակետը, հայտնի չէ։

Մինչդեռ ԱՀԿ-ն արդեն ողջունել է Իսրայելի իշխանությունների այս քայլը։ Դրան աջակցել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

XS
SM
MD
LG