Մատչելիության հղումներ

Փաշինյանը կարևորել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի շարունակականությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը՝ Փաշինյանը նշել է՝ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Փաշինյանն ու Քվինը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։

ԱՄՆ դեսպանությունը հանդիպման մասին դեռ հաղորդագրություն չի տարածել։

XS
SM
MD
LG