Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում անցած 24 ժամում առնվազն 310 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստակայանը՝ հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին։
Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանված գրեթե 17 հազար 500 մարդկանց 70 տոկոսը կանայք և երեխաներ են։ Եվս 46 հազար մարդիկ վիրավորվել են Իսրայելի հարձակումների հետևանքով։
Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է, կան վիրավորներ և պատանդներ: Բախումները սկիզբ են առել հոկտեմբերի 7-ին՝ հրեական խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի հարձակմամբ:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: