Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել:
Ինչպես փոխանցում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, Միրզոյանը հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:
Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում: