Մատչելիության հղումներ

Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում


Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։

Օգոստոսին վարժական հավաքների ընթացքում գերեվարված Ոսկանյանը հոդվածներից և ոչ մեկում իրեն մեղավոր չի ճանաչում։

Բաքվի դատարանում դատախազությունն այսօր ընթերցեց 40-ամյա պահեստազորայինին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ոսկանյանը հայտարարել է, որ իրեն վերագրվող դեպքերն ինքը չի հիշում։

XS
SM
MD
LG