Մատչելիության հղումներ

Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի. ԿԳՄՍ նախարար


Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ Հայաստանում հետաձգված համերգը տեղի կունենա հաջորդ տարի, կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այժմ բանակցվում են ժամկետները։ Կազմակերպող ընկերությունը բանակցություններից հետո կհայտարարի նոր ժամկետների մասին։ Դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին», - ասել է Անդրեասյանը։

Կառավարության ֆինանսավորած համերգը սեպտեմբերի 23-ին էր նախատեսված, պետբյուջեից շուրջ 6 միլիոն դոլարն արդեն վճարվել էր, ռեփերն էլ՝ իր հոնորարը ստացել։ Իշխանությունները հայտարարում էին՝ «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի իմիջի հարցն է որոշվելու, սակայն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից հետո կառավարությունը հետաձգեց համերգը։ Նոյեմբերի սկզբին համերգի կազմակերպիչները ևս խոսում էին հետաձգված համերգը 2024-ի մայիսին կամ հունիսին անցկացնելու ծրագրերի մասին։

XS
SM
MD
LG