Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում


Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին համերգով հանդես կգա Երևանում։

51-ամյա աստղն Ինստագրամում հրապարակած տեսանյութում խոսել է հայ ժողովրդի հյուրընկալության մասին՝ հավելելով. - «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ։ Հայաստա՛ն, սեպտեմբերի 23-ին ես լինելու եմ Երևանի «Հրազդան» ստադիոնում հատուկ շոուի համար»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:

Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին», գրել էր նա Ֆեյսբուքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG