Մատչելիության հղումներ

Ալիևը առանց խաղաղության պայմանագրի էլ Փաշինյանից ստանում է 86 600 ք/կմ-ից ավելի. Աննա Գրիգորյան


Ալիևը առանց խաղաղության պայմանագրի էլ Փաշինյանից ստանում է 86 600 ք/կմ-ից ավելի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ազատություն». - Ըստ իշխանությունների, խաղաղության պայմանագրի հիմնարար երեք սկզբունքներն արդեն համաձայնեցված են, դրանցից ամենակարևորը, որ Ալմա Աթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչվելու է, ուրեմն ինչո՞ւ՝ ոչ:

Գրիգորյան. - Վերջերս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, որ իր ելույթի մեջ միևնույն ժամանակ ասում էր, որ համաձայնեցված են երեք հիմնարար սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև, միևնույն ժամանակ ասում է, որ Ադրբեջանը դեռևս չի հայտարարել իր պատրաստակամությունը՝ ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այն էլ այն թվերով, որ մշտապես Նիկոլ Փաշինյանն է վկայակոչում: Սա նշանակում է, որ որևէ համաձայնություն փաստացի գոյություն չունի և տրամաբանական հարց է առաջանում՝ եթե համաձայնեցված է, ապա ինչո?ւմն է այս երկարաձգումը, ինչո՞ւ չի ստորագրվում համաձայնագիրը: Փաստան այն է, որ Ալիևը չի պատրաստվում խաղաղության, ես չգիտեմ՝ Ալիևն ուրիշ ինչ կարող է անել, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, որ իրենց ցանկացածը խաղաղությանը չէ, այլ նոր զիջումներ ստանալը: Սա ևս փաստ է:

«Ազատություն». - 86 հազար 600-ից ավելի՞:

Գրիգորյան. - Բնականաբար, ավելին: Ասում են, որ պետք է ինչ-որ 8 գյուղեր, որոնք Հայաստանն ինչ-որ օկուպացրել է ադրբեջանական գյուղերից, վերադարձնի, այդ ի՞նչ 8 գյուղերի մասին է խոսքը:

«Ազատություն». - Խոսքն անկլավների մասին է և ոչ թե գուցե վերադարձ, այլ փոխանակում, ինչպես պաշտոնական Երևանն է ասում:

Գրիգորյան. - Պաշտոնական Երևանը չի խոսում փոխանակման մասին, ընդհակառակը՝ խոսում է նրա մասին, որ պատրաստ է հանձնել, այսպես կոչված, 8 գյուղերը, որոնք անկլավների անվան տակ են: Բայց այս հանգամանքն ինչո՞վ է կարևոր, որ սա, նախ, անթույլատրելի է, բայց ես հիշեցնեմ նորից մի ելույթ Նիկոլ Փաշինյանից, որն արվել է նախընտրական շրջանում՝ 2021 թվականին. նա ասում էր՝ Գլխավոր շտաբն ինձ խորհուրդ է տալիս նույնիսկ ստորագրել այնպիսի պայմանագիր, որտեղ կլինեն այդ անկլավների փոխանցում Ադրբեջանին: Ինքն ասում՝ ես իմ ձեռքը կկտրեմ, բայց թույլ չեմ տա նման պայմանագրի տակ ստորագրել, մի տարի հետո ասում է՝ իրական որևէ հիմք չկա, որով Ադրբեջանը կարող է պնդել, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, հիմա ասում է՝ ի՞նչ խնդիր կա, եկեք տամ էդ տարածքները: Մենք տեսանք, որ զիջումներով որևէ բանի հնարավոր չէ հասնել, այսինքն Ադրբեջանը նոր զիջումներ է ուզում, եթե դու այդ զիջումներին գնում ես, ավելի նոր զիջումներ է ուզում:

«Ազատություն». - Դրա համար էլ պետք է գնալ ստորագրել, կնքել, որ փաստաթղթով արդեն պարտավորություններ ստանձնի:

Գրիգորյա. - Ալիևը չի ուզում, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում, և քանի դեռ կա Նիկոլ Փաշինյան անձը և նրա կառավարությունը, որ պատրաստ է անդադար զիջումների գնալ, Ալիևի համար, իր համար սկզբունքային չէ, այսինքն ստորագրելը: Եթե կարող ես ստանալ ուղղակի պարտադրանքով, եթե կարող ես ստանալ ուղղակի բանակցություններով, նա ստանում է բանակցություններով: 8 գյուղերի մասին ընդհանրապես որևէ քննարկում երբևէ չի եղել, 30-ամյա բանակցային պրոցեսում որևէ քննարկում չի եղել, այսպես կոչված, անկլավների մասին, ես վստահ եմ՝ դուք էլ մինչև վերջերս չէիք իմանում, որ նման պրոցես երբևէ կարող է լինել: Հիմա սեղանի վրա Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում հայտնվել է անկլավների հարցը, և հիմա Ալիևն ի՞նչ է ասում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ինձ խոսք է տվել անկլավներ, կգնամ ու կվերցնեմ իր խոստացածը: Ինչո՞ւ պետք է ստորագրի մի բան, որ կարողանում է ստանալ առանց այդ պայմանագրի տակ ստորագրելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG