Մատչելիության հղումներ

Անկարան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս է հայտնում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման: Այդ մասին, ինչպես փոխանցում է Թուրքիայում ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցը, ասված է երկրի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում:

Նիստի ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Թուրքիան կսատարի տևական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանը և բարեկեցությանը», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG