Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։
Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։
«Ազատության» հետ զրույցում նա միայն ասել էր․- «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։