Մատչելիության հղումներ

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին


Հայաստանի և Սաուդյան Արաբիայի դրոշները
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի դրոշները

Այսօր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG