Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։
Ըստ թուրքական կողմի՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, մասնավորապես Սիրիային առնչվող։
Պենտագոնի հաղորդագրության համաձայն, Օսթինն ու Գյուլերը կարևորել են պայմանների ստեղծումն ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար։
Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուց հետո Սիրիայի նոր իշխանություններն արդեն անցումային կառավարության անդամներ են նշանակում: Օրերս Ասադ Հասան ալ-Շիբանին նշանակվել է արտաքին գործերի նախարարի, իսկ Մուրհաֆ Աբու Քասրանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, երկուսն էլ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ներկայացուցիչներ են: Այս կազմակերպությունը գտնվում է ԱՄՆ սև ցուցակում։