Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ ըստ էության հենց երկու դիմում էլ ստացել էին: Մյուս հավակնորդները չեն հաղթահարել հարցազրույցի փուլին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները:
«Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը սահմանում է, որ ԱԺ նախագահը մրցույթն Ազգային ժողովի միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:
Նոյեմբերի 19-ին լրացել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը:
Մրցութային հանձնաժողովի կողմից նրանց ընտրվելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոններում նրանց ընտրվել-չընտրվելու հարցն արդեն կորոշեն պատգամավորները գաղտնի քվեարկությամբ: