Մատչելիության հղումներ

Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Ալեն Սիմոնյան


Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսօր Երևանում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավմամբ։

«Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները մոտ ապագայում կտան ցանկալի արդյունքներ», - ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, իսկ Հայաստանի տեսլականն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է արտահայտվի հետևյալ կերպ՝ «տարածաշրջանի բոլոր երկրները ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով և ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ»։

Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

XS
SM
MD
LG