Մատչելիության հղումներ

Հաջիև․ «Հայաստանն արդեն երկու ամիս է չի արձագանքում խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին»


Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմամբ, Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

«Ադրբեջանն այժմ, որպես իր առաջնահերթություն, ընտրել է խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ։ Ցանկացած խաղաղ գործընթաց, սակայն, երկու կողմերի մասնակցություն է պահանջում։ Հայաստանը պետք է ի ցույց դնի իր դրական և լավ մտադրությունները։ Մենք Հայաստանին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է ինչ նրանք չեն արձագանքում», - APA գործակալության փոխանցնմամբ, կրկին նշել է Հաջիևը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ Բաքուն նոր առաջարկներ է փոխանցել:

«Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասել էր Միրզոյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարեց՝ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։

XS
SM
MD
LG