Այսօր՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Բաքուն հերքել է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդումն՝ այն «սուտ» որակելով։
«Մենք կտրականապես հերքում ենք հակառակ կողմի սադրիչ տեղեկությունները», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։