Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երեկ է ժամանել ԱՄՆ։
Այսօր Սան Ֆրանցիսկոյում նախատեսված են նրա բանակցությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ Reuters-ի՝ Ծինպին-Բայդեն բանակցությունները կարող են թուլացնել հակառակորդ գերտերությունների միջև ռազմական հակամարտությունները։
Ենթադրվում է, որ Բայդենը չինացի պաշտոնակցի հետ զրույցում կխոսի մի շարք թեմաների, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, Չինաստանում մարդու իրավունքների, Թայվանի նեղուցում լարվածության աճի և ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվային Պեկինի ցուցաբերած աջակցության մասին: